Խորհրդային Միությունում կային այնպիսի քաղաքներ, որոնք նախագծվում և կառուցվում էին ոչ թե բնակիչների հարմարավետության տրամաբանությամբ, այլ թռչնի թռիչքի բարձրունքից ԽՍՀՄ-ի խորհրդանիշերը նկատելի դարձնելու առաջնահերթությամբ։
Խորհրդային ճարտարապետության համար կարևորը ոչ թե մարդն էր, այլ նախագծի սիմվոլիկան ու դրան նայող պաշտոնյան:
Այդպես է, օրինակ, Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու դեպքում, որը խորհրդային տարիներին Լենինական էր կոչվում։ Գյումրու Հաղթանակի պողոտայի ու Խաղաղության օղակի միացման հատվածներին վերևից ուշադիր նայելու դեպքում գծագրվում է մուրճն ու մանգաղը՝ ԽՍՀՄ-ի խորհրդանիշը։
Սա Գյումրիի Հաղթանակի պողոտա – Խաղաղության օղակ հատվածն է: