Մեր հայրենակիցները շատ անգամներ են ապացուցել, թե որքան տաղանդավոր են և ինչպես կարող են փայլել այլազգի բեմերում: Այս անգամ էլ հերթը Հայազգի Ռուդոլֆ Աֆիցերյանինն էր, ով իր ելույթով պայթեցրեց ուկրաինական Ձայնը նախագծի Կույր լսումների փուլը:
Ռուդոլֆը կատարեց Լանա Դել Ռեյի երգը՝ ժյուրիի անդամներին և հանդիսատեսին գրավելով իր ինքնատիպ տեմբրով և բացառիկ ձայնային տվյալներով:
Նրա ելույթի ժամանակ շրջվեցին ժյուրիի անդամներից երկուսը, սակայն Ռուդոլֆը ընտրեց Մոնատիկին՝ որպես իրեն մարզիչ: Ավելի մանրամասն կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.