Լուսանկարում Սուրեն Աղաջանյանն է` Չոփուռ Սուրենը, ով եզոպոսյան սրամտությամբ մարդ էր: Երիտասարդության տարիներին հյուսնի արհեստով էր զբաղվում (դուռ, լուսամուտ, «տաբուրետկա» սարքում):
«Մի օր դռան պատվեր է վերցնում, սարքում, տանում տեղադրում: Հաջորդ օրը դռան տերը գալիս է բողոքելու: Ասում է.
-Ա՛յ Սուրեն ջան, էդ ի՞նչըղ ես դուռը սարքել, օր չի փակվի, մնացել է բաց:
Ի պատասխան Սուրենն ասում է.
-Էդ ընչի՞ կզարմանաս օր:
Մատերիալն օր էղնի գողցած ու թաց,
վարպետն էլ օր ուտե սոխ ու հաց,
ըշտը էդ դուռն էլ կմնա բա՛ց ու բաց…»
«Անցնում են Իսահակյանի արձանի մոտից, Սուրենն ասում է, էս անաստվածն էլ, ինչխօր Գառգալոյենց Օնիկը՝ ըրախի չունի, դիլխոր նստել է…»
«Չոփուռ Սուրենը մե օրմ կզանգե, թե Կարախան, ապարատդ առ արի մեր տուն, բդի նկարես ընձի:
Կարախանն էլ, թե՝ ընչի՞ գուզես տանդ մեջը նկարեմ, ել արի ֆոտոն՝ նկարվի:
Չոփուռ Սուրենն էլ, թե՝ չէ, անպայման գուզեմ տանս մեջ նկարվիմ:
Կարախանը ապարատը կառնի կերթա, կտեսնի, օր Չոփուռ Սուրենը տկլորված պառկած է:
Կըսե, տղա՛, խելռե՞լ ես, ընչի՞ ես չպլխցել,
-Կարախան, հոգուդ մեռնիմ, վեց ամսկան նկար չեմ ունեցել, հըմի գուզեմ նկարվիմ»:
«Մի անգամ Մհեր Մկրտչյանը հանդիպելով Չոփուռ Սուրենին, որ խորթուբորտ դեմք ուներ, Մհեր Մկրտչյանն ասում է.
-Սուրեն ջան, էրեսդ ինչխոր չրթած բատաթ էղնի…»