Գիտե՞ք թե, ով է եղել ԽՍՀՄ «Ընդերքի պատվավոր հետախույզը», ում ԳՏԱԾՈՆՆԵՐԸ մինչև հիմա պետական գաղտնիք են համարվում.

Վարդենիսում ծնված այս երկրաբանը և երկրաքիմիկոսը՝ Սերգեյ Վաղարշակի Գրիգորյան, մեծ ներդրում է ունեցել ողջ աշխարհի համար: Եղել է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Կիրառական երկրաքիմիայի միջազգային ընկերակցության նախագահ, «Ընդերքի պատվավոր հետախույզ»:

1958 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1966-1975 թվականներին եղել է Մոսկվայի Հազվագյուտ և ցրված տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, 1975-1986 թվականներին՝ փոխտնօրեն, 1987-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 1993-1999 թվականներին՝ Արտասահմանյան երկրների երկրաբանության ինստիտուտի փոխտնօրեն, 1993 թվականից՝ Կիրառական երկրաքիմիայի միջազգային ընկերակցության նախագահ, 1999 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Երկրի մասին գիտությունների պրոբլեմային խորհրդի նախագահ, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

Աշխատանքները վերաբերում են շահագործվող հանքավայրերի խորքային հորիզոններում թաքնված հանքամարմինների հայտնաբերմանը և բնապահպանության գնահատմանը։ Հեղինակ է «Կույր» (ընդերքում թաքնված) հանքավայրերի երկրաքիմիական որոնումների ուսմունքի։ Հեղինակ է նաև 2 գիտական հայտնագործության՝ «Առաջնային եզրապսակների ուղղահայաց զոնալակայություն» (1979 ), «Մերձերկրյա մթնոլորտում քիմիական տարրերի բաշխման օրինաչափություն»: Պարգևատրվել է՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, «Ընդերքի պատվավոր հետախույզ» կոչումներով, 1984 թ.։