«Ինչին է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին». գիտե՞ք՝ ինչ էր պատասխանել այս հարցին Մհեր Մկրտչյանը

– Ինչին է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան, — ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:

– Թերությունները, բարությունը, ազնվությունը, խիղճը գնահատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այդպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:

– Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի?

– Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում….