Մամայիցս հետո պապաս առաջվանը չի, շատ տխուր ա. աշխատում եմ շատ ժամանակ հետը անցկացնեմ, թոռներին շուտ-շուտ տեսնի, էն անգամ ինձ նենց բան ասեց խեղճ պապաս, որ տեղս չեմ գտնում էտ օրվանից

Մամաս ծանր հիվանդ էր ու երկար չդիմացավ: Ես ամուսնացած եմ, պապաս էլ մնացել ա մենակ: Շատա մեղկս գալիս, շատա խեղճացել, ընկճվել: Իրար շատ էին սիրում մամաս ու պապաս ու միշտ իրար հետ էին, հիմա մենակությունը շատա կոտրել հորս: Ես էլ աշխատում եմ երեխեքի հետ շուտ-շուտ գնամ մոտը, ժամանակ անցկացնեմ, որ ցրվի, ժպիտ գա դեմքին:

Էն էլ մի քանի վայրկյան կուրախանա, կզբաղվի երեխեքի հետ, էլի կառանձնանա:

Էն օրն էլի գնացել էինք մոտը, տրամադրություն չուներ, նստած էր բակում տխուր: Ասում եմ պապ ջան, կուզես գամ մոտդ մնամ մի որոշ ժամանակ, երեխեքն էլ մոտդ կլինեն, ժամանակդ կանցկացնես, կցրվես: Խեղճ պապաս նենց բան ասեց ինձ, որ սիրտս ահավոր լցվեց: Ինձ ասեց՝ այ բալա, ինչքան էլ գաս գնաս, մեկա մամայիդ տեղն երևալու ա, դու իմ վրա շատ մի կենտրոնացի, քո ընտանիքով, քո հոգսերով եղի: Ես մեկա արդեն մենակ եմ մնացել ու հա էլ տխրելու եմ:

Օր չկա աչքերս չբացեմ ու մորդ չհիշեմ, անկախ ինձնից պտտվում եմ մահ-ակալի մյուս կողմ մտածելով, որ կողքս ա, էն էլ չկա: Դժվար ա շատ, ինչքան էլ ցրվեմ, մեկա իմ կյանքի ընկերն էր ինքը ու չեմ կարա մոռանամ:

Տեղս չեմ գտնում, պապաս իրոք ծանր վիճակումա ու չգիտեմ ոնց օգնեմ որ էտ վիճակից դուրս գա: Փաստորեն ես ու իրա սիրելի թոռներն էլ մխիթարանք չենք: Չգիտեմ, սենց որ շարունակվի, ինքն էլ կհիվանդանա: Ոնց անեմ, ինչ անեմ, շիվարել եմ: