Տատիկիս 90-ամյակն էինք նշում, երբ բացվեց դուռը ու ներս մտավ այս մարդը․ մի ամբողջ կյանք սպասեց ու հենց էտ օրը բացեց դուռն ու ընկավ տատուս ոտքերը

Տատուս 90-ամյակն էինք նշում, բոլորս էինք երջանիկ այդ օրը, որովհետև աշխարհի ամենաբարի մարդը համարյա մեկ դարից մի քիչ պակաս արդեն ապրել էր։ Տանջանքների մասին չեմ խոսում, որքան ապրել ա էտքան էլ տանջվել ու տառապել։

 

Տատս շատա տանջվել մի դեպքից հետո։ Իր նորածին որդուն սկեսրայրը տվելա իր ախպորը, երեխա չեն կարողացել ունենալ։ Տատս դեմա եղել էտ որոշմանը, բայց իրեն լսողն ով՞ա եղել։ Տղան, երբ իմացել ա այդ մասին, չի ներել տատիկիս։ Բայց դե չի պատկերացրել, ինչ բարքեր էր այդ ժամանակ։ Էս դեպքը տատուս կյանքը կործանեց։ Արցունքը աչքերից չի չորացել։

90-ամյակն էինք նշում, գիշեր էր արդեն, երբ դռան զանգը տվեցին, բացեցինք ու ի՞նչ տեսնենք, տղեն եկել էր մորը շնորհավորելու։ Էդքան տարի անց, եկավ ընկավ տատուս ոտքերն պաչում էր ու ներողություն խնդրում։ Ավելի հուզիչ ու տխուր պահ ես չէի տեսել իմ կյանքում։ Հիմա տատս գոնե հանգիստ ա, որ տղեն իրեն ներեց ու հասկացավ, որ մայրը անկարող է եղել այդ որոշման առաջ։