Սկեսուրս անընդհատ ձեռքիցս վերցնում ա երեխայիս, ասումա՝ գնա գործ արա. մի օր չդիմացա տեսեք ինչ արեցի

Երեխաս ինչ ծնվելա, սկեսրոջս թվում ա, թե մայրն ինքն ա, ես էլ տան ծառան եմ ուղղակի: Ինչ լինումա, ասումա ես երեխուն կնայեմ դու հաց դիր, աման լվա, ճաշ եփի: Հասկացա էլի անում եմ, բայց իրավունք ունեմ չէ առաջնահերթ իմ երեխայով զբաղվեմ, հետո տան գործերով: Երբ երեխեն հազիվ գիրկս ա ուզում եմ սիրեմ, վայելեմ գալիս գրկիցս վերցնում ա ասումա գնա գործ արա, լիքը գործա կուտակվել: Լավ բա սաղ օրը պարապ ես ինչով ես զբաղվում դու:՝

Թողնես ամբողջ օրը հարևանների տները կպտտվի, նորածին երեխուս էլ հետը վերցնում տանում ա, ասում եմ մի տար, ինչ գիտես տանը հիվանդ կա չկա, երեխուն բան չլինի, ասումա բամբակի մեջ պահես վատա լինելու, թող շփվի սաղի հետ: Ահավորա իրոք իմ սկեսրոջ հետ: Իրան թվումա ինքն ա ամեն բան որոշում երեխու հետ կապված:

Անընդհատ ձայն չեմ հանում, տեսնում եմ ասածս չի անցնում, բայց մի օր էլ չդիմացա, երբ տեսա երեխուն նորածին խոտաբույսերով թեյա ուզում տա, որ փորիկը հանգստանա: Բարկացա, ասեցի չտաս, բղավեց վրաս, ես էլ ասեցի. «սրանից հետո իմ երեխուն ձեռք չտաս, երբ որ ես քո օգնության կարիքը կունենամ, էդ ժամանակ կասեմ, այսուհետ խնամքով ու ամեն ինչով ես եմ զբաղվելու, տան գործերով դու»:

Ինքն էլ բարկացավ սկսեց վիճել հետս, երեխուն վերցրի մտա սենյակս: Երեկոյան ամուսինս եկավ ասեցի էլ սենց չեմ կարում ապրեմ, կամ առանձնանում ենք կամ էլ ես թողում եմ գնամ: Ամուսինս խոսեց մոր հետ, տեսավ արդյունք չի տալիս, հասկացա, որ առանձնանալը էդքան էլ հեռու չի: