Սկեսուրս չի թողում, որ ես ու ամուսինս միասին տեղ գնանք, որ իմացա պատճառը, ամոթից գետինը մտա

Սկեսուրս էնքան խառնվողա, ինչ պոսանք, ինչ անենք ես ու ամուսինս ինքը պարտադիր պիտի մեջ ընկնի ու խառնի մեր պլանները: Ասենք, հնարավոր չի, մի օր ամուսինս գա ասի երեկոյան գնանք քայլենք, մի տեղ նստենք ու դա իրագործվի: Ինքը միշտ մի բան ասումա, որ մեր ծրագրածը չլինի:՝

Մի օր եկավ ասեց, իրիկունը հելնենք քաղաք մի քիչ ման գանք, կինո մտնենք նայենք, սկեսուրս ասեց, չէ էսօր չէ, կուխնյայում եսիմ ինչը փչացելա էտ նայի սարքի, որ վաղը գործս չմնա: ՈՒ տենց ամեն անգամ:

Մի անգամ չդիմացա, հարցրի ամուսնուս ինչիա ամեն անգամ տենց լինում, պարզվումա ամուսինս սկի չի էլ խորացել, չի ֆիքսել էտ պահը: Առավոտը ասեց, որ երեկոյան կգա մի տեղ կգնանք, ասեցի դե հիմիկվանից մամայիդ ասա, որ պլաններ ունենք: Լսոեցի, որ խոհանոցում նախաճաշելիս խոսում է սկեսուրիս հետ:

Ասեց՝ մամ ջան իրիկունը Անիի հետ դուրս ենք գալու ուտելու բան քիչ կսարքեք: Մեկ էլ սկեսուրս՝ «ոնց թե դուրս եք գալու, տղա ջան, դրսերը անկապ փող մի ծախսեք, ամեն անգամ ես էտ եմ հասկացնում ձեզ ու կնգադ, էլի չեք հասկանում: Մնացեք տունը, կմտածեն ես եմ ձեզ խանգարում:

Ինչ ուզում եք բերեք ես կսարքեմ, ինչ դուրս ինչ բան: Ափսոսա փողը, փողը հավաքեք նեղ օրվա համար, ինչ կա յոլա գնացեք, թե չէ ուրիշները տեսնեն մտածելու են փողը հելե թափումա, դուք էլ օրը մի տեղ եք գնում»: Լսեցի, որ ամուսինս ասեց՝ ուրիշները գլուխները պատին են տալիս, մեր համար ենք ապրում, ոչ թե ուրիշի կարծիքի: Հասկացա, որ էտ երեկոն վերջապես միասին կանցկացնենք: