Ամուսինս ԱՄՆ-ում է. ինձ պատմել են, որ այնտեղ սիրուհի ունի. բայց ես միամիտ չեմ որ վիճեմ, տեսեք ինչ եմ արել

Ամուսնացանք, 10 տարի հետո ամուսնուս գործերն եղավ գնաց Լոս, հետո պիտի ինձ ու երեխուն էլ տաներ մոտը: Էտա արդեն երեխես 19 տարեկանա դառնում, էտ տանելն ա, որ տանում ա: Հիմա էլ գիտեմ հաստատ չի տանի, որովհետև ընդեղ ինչ-որ այլազգի կնոջ հետ ա կապվել: Բայց գիտեք, երկար մտածեցի մի քայլ անելուց առաջ:՝

Հասկացա, որ մեր բաժանության մեջ եղած տարիներին առաջվա զգացմունքները չկա, զուտ մնացել են ընտանիք, ընատնեկան պարտականություններ գաղափարը: Ասեցի ինքս ինձ՝ հիմա, որ բորբոքվեմ վիճեմ ու բաժանվեմ ինչ եմ շահելու՞, ոչ մի բան: Համ փողից ենք կտրվելու, համ ապրուստից, չնայած ես էլ եմ աշխատում, աղջիկս էլ, բայց ամուսիսն էլ ամեն ինչ փողից բռնած ուղարկումա, ըստ պահանջի ապրում ենք, ինչի մի հատ կնոջ համար զրկվեմ էտ ամենից:

Ոչ մի բան էլ չարեցի, շարունակեցի ամեն ինչ, նենց ոնց կա: Ճիշտա վիրավորականա շատ, որ ամուսինս նայումա աչքերիս մեջ ու խաբում, իբր ընտանիքի նվիրված հայր ա, բայց դե սառել ու անտարբեր եմ դարձել: Ինչի գործը հեշտացնեմ: Թող աշխատի ու պահի մեզ, իրա երեխեն ա ամեն ինչով թող ապահովի: Սկի երեխուս էլ բան չեմ ասել հոր մասին: Թող մտածի լավ հայր ունի: Նա էլ միգուցե ժամանակավոր արկած ա ամեն բան մոռանա մենք էլ հասնենք Լոս ապրենք մարդավարի: