Ամուսնանալուց հետո ես ու մարդս ապրում ենք սկեսրոջս հետ, սկեսուրս էլ մինչև իմ հարս գալն ա կյանքից հեռացել, իրան չեմ էլ տեսել:
Սկեսրայրս նորմալ մարդ ա ու իրան միշտ հարգել եմ: Էն օրն էլ ծնունդն էր, իրա ընկերներից էին էկել ու մի քանի բարեկամներ, ես էլ պատրաստություն էի տեսել, տենց նշեցինք մի քիչ:`
Իրիկունը, երբ որ արդեն հյուրերը գնաել էին, ես կուխնիայում մենակ գործ էի անում: Սկեսրայրս էլ լավ խմած էր, վատ էր, էկավ ու կուխնիայի հենց մեջտեղը հետ տվեց, ես էլ ահավոր տենց բաներից զզվում եմ, էն աստիճանի, որ կարա դաժե մոտս հիստերիա սկսի:
Ահավոր էր, որ էտ ամեն ինչը կատարվեց հենց կուխնիայում: Թողել եմ, վազելով դուրս եմ էկել տնից ու շատ վատ էի, իմ սիրտն էլ էր ահավոր խառնում, հիստերիա էր սկսվել մոտս էն մտքից, թե ես ոնց պետք ա էտ կուխնիա նորից մտնեմ ու ըտեղ հաց սարքեմ:
Մարդս շատ լավ գիտի իմ բնավորության մասին: Որ իմացավ, սաղ մաքրել էր մանրակրկիտ հեղուկներով, նոր տուն եմ գնացել, բայց չեմ կարում էլի մտնեմ գործ անեմ ընդեղ, ոնց որ սաղ աչքիս առաջ լինի:
Ես ահավոր զզվող եմ ու դա ինձնից անկախ ա լինում: