Ես ու ամուսինս արդեն մի քանի տարի ա, ինչ բնակվում ենք Ամերիկայում: Աղջիկս ստեղ ամուսնացավ, հետո էլ մեզ կանչեց, տարավ մոտը: Ամեն բան ստեղ շատ լավ ա, մեր համար անհոգ ապրում ենք, պետությունն էլ լրիվ տիրություն ա անում մեզ:`
Տղես մնացել ա Հայաստանում, հա կանչում ենք, ասում ենք արի, ստեղ հանգիստ ապրի քո համար, ինչն ա քեզ պահում ըտեղ: Առավոտից իրիկուն աշխատում ես, կոպեկներ ես ստանում, բայց կտրականապես դեմ ա ինքը գալուն:
Էրեկ էլ խոսալուց հերթական անգամ ասեցինք, որ գա, բայց իրա տված պատասխանից ես ու ամուսինս ուղղակի փշաքաղվեցինք. ասեց չեմ կարա թողեմ իմ հողն ու ջուրը գամ, իմ ընգերներն ու ախպերները կռվել են ամեն մի թիզ հողի համար, իրանց կյանքը տվել, ես հիմա ի՞նչ խղճով թողեմ հայրենիքս ու գամ: Եթե գամ, ես ինձ երբեք չեմ ների: Պետք ա մնամ ու ապրեմ ստեղ, ամեն բան անեմ ինձնից կախված, որ հայրենիքս էս դժվարին պահին ոտքի կանգնի: