6-րդ դարից պահպանված այս վանական համալիրը բացառիկ նմուշ է համարվում․ ահա թե որ եկեղեցու մասին է խոսքը

Եկեղեցին գտնվում է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնում, որը բաղկացած է իրար կից կառուցված վաղ միջնադարյան երեք եկեղեցիներից:
Որպես IV-VII դարերի հուշարձանախումբ` հայկական ճարտարապետության պահպանված բացառիկ նմուշներից է: Հորինվածքային առանձնահատկություններով հնագույններից է:`

Համալիրի կենտրոնական եկեղեցին պատկանում է 6-րդ դարին․ եռախորան է` ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ, արտաքուստ ներառված ուղղանկյուն ծավալի մեջ: Սա քառաթև, գմբեթավոր փոքր կառույցներից միակն է, որի հորինվածքը արտաքուստ պարփակված է ուղղանկյան մեջ: Կառուցված է սրբատաշ տուֆի մեծադիրք արերով:

Եռախորան եկեղեցուն հյուսիսից կից է V դարի միանավ մեծ բազիլիկը , որը հուշարձանախմբի հնագույն կառույցն է: Հայտնաբերվել է 1970-ական թվականին պեղումների ընթացքում: Ներքուստ պայտաձև խորանով, արտաքուստ հնգանիստ, ուղղանկյուն հատակագծով սրահ է: Կառուցված է սրբատաշ տուֆի խոշոր քարերով: Պահպանվել են պատերի ստորին շարքերը և բազմաստիճան որմնախարիսխը:

Եռախորան եկեղեցուն հարավից կից է VI դարի Միանավ թաղածածկ փոքր եկեղեցին: Խորանը ներառված է ուղղանկյուն հատակագծի մեջ:
1975-1976 թվականներին իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգման և մաքրման աշխատանքներ: