Աննա Հաճյանը կիսով չափ հայ է, նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ ճապոնացի: Ճապոնահայ ընտանիքը ապրում է Լոս Անջելեսում: Աննան 17 տարեկան է, զբաղվում է մոդելինգով և արդեն բավականին հաջողված կարիերա ունի:`
Երիտասարդ մոդել, դերասան, հեռուստաաստղ Աննա Հաճյանը որպես մոդել ներկայացրել է «Շանել», «Ֆերրագամո», «Վալենտինո», «Իվ Սեն Լորան», «Նինա Ռիչի», «Բալենսիագա», «Մարկ Ջեյկոբս» և այլ հավաքածուները։
Աննան իր զբաղված և խիտ գրաֆիկի մեջ հասցնում է ամեն ինչ: Այժմ նաև հանդիսանում է ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի սան: Աղջիկը դեռևս Հայաստանում չի եղել, բայց շատ սիրում է մեր երկիրը և պլանավորում է շուտով այցելել:
Հոր՝ Դավիթի շնորհիվ Աննան բավականին ծանոթ է հայկական մշակույթին, խոսում է նաև հայերեն: Սիրում է նաև հայկական ուտեստները, հատկապես՝ տոլման, խորովածը, խմորողեններից՝ գաթան։
Աննան նաև կարողանում է պատրաստել: Նա հյուրընկալվել է ԱՄՆ-ում ապրող հայուհի Հեղինեին և նրանք միասին պատրաստել են սուշի: Ահա կարող եք դիտել տեսանյութը և հիանալ մեր հայուհու փայլուն տեսքով և գեղեցիկ հայերենով.