Գիտեի՞ք, որ «Հոլիվուդի հրեշը» ազգությամբ ՀԱՅ է. ինչպե՞ս աշխարհառչակ ՀԱՅ ԷՆԴԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ ստացավ այդ մականունը

Դե էլ ինչ կինոարվեստ, եթե չկան հայերը: Եվ իսկապես որքան հայտնի պրոդյուսերներ, ռեժիսորներ, օպերատորներ ու դերասաններ են հայ, ովքեր կարողացել են ցնցել ողջ աշխարը և նաև չենք թաքցրել երբեք իրենց հայկական արմատները: Ահա այդ հերոսներից մեկն է Էնդի Սերքիսը:`

Էնդի Սերքիսը աշխարհահռչակ դերասան է, ում հայրը Սարգսյան ազգանունն էր կրում, իսկ մայրը` անգլուհի էր, այդ պատճառով էլ որպես բնակության վայր ընտրել էին Լոնդոնը։

Էնդին ծնվեց Լոնդոնում 1964 թվականի ապրիլի 20-ին։ Հայրը բժիշկ էր, դրա համար էլ որոշեց, որ վատ չէր լինի եթե որդին էլ բժիշկ դառնար։ Որդին կտրականապես մերժեց, նա ցանկանում էր նկարել և նախընտրեց դիզայների և թատրոնի ու կինոյի բեմանկարչի մասնագիտությունը։ Նա ընտրեց թատերական արվեստը:

Իսկ երբ մտադրվեց թատերական ֆակուլտետ տեղափոխվել, ամեն ինչ ինքնստինքյան ստացվեց։ Այդ ժամանակվանից նա մոտ վեց տասնյակ դեր մարմնավորեց կինոյում, թատերական դերերը ստվերում մնացին, դրանց մասին հիշում է միայն Էնդին։ Իսկ համաշխարհային ճանաչում նրան բերեց «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, և իհարկե, հոբիթների մասին պատմող եռապատման մեջ մարմնավորած Գոլումի դերը։

էնդին մարմնավորեց մի համակարգչային կերպարի, որի դարձավ նրա կարերայի գագաթնակետն ու նրան ճանաչում բերեց: Իսկ երբ ֆիլմն էկրան բարձրացավ, բոլորը միաձայն ասացին, որ Սերքիսն «Օսկարի» է արժանի։ Կինոակադեմիան, սակայն, բոլորին դեմ դուրս եկավ` հայտարարելով, որ Գոլումի համար պարգևատրելը կհակասեր անվանակարգերի սկզբունքին, դերասանը պետք է անձամբ էկրանին երևա, այլ ոչ թե համակարգչային գրաֆիկայի պատկերմամբ։

Խոսքը Մատանիների տիրակալը» և «Հոբբիթ» ֆիլմում խաղացած դերի մասին է, որտեղ մարմնավորել է Գոլումին: