Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է թշնամիների ներխուժումը Գեղարքունիք, և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։`
Թշնամիները սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։
Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդության համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ։ Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։
Քանի որ մատուռն ուներ գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվեց փախչել։ Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշահար է լինում. նա տեսնում է միայն աղոթող ավագանուն։ Ավագանին բացատրում է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք։