Անտառի խորքում թաքնված գեղեցկուհին․ կռահեցի՞ք, որ եկեղեցին է

Մաթոսավանքը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկի տարածքում, Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին։՝

Վանական համալիրը բաղկացած Է միմյանց կից Երեք շինություններից՝ փոքր եկեղեցուց, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք տարածվում է Է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են անմշակ գերեզմանաքարեր և խաչքարերի պատվանդաններ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին թաղակապ ծածկով շինություն է՝ կառուցված կիսամշակ քարերով։ Եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանի որդի Ավագ 1247 թվականին։ Կոչվել է նաև Պղնձահանք կամ Պղնձահանքի Սուրբ Աստվածածին։ Եկեղեցու հյուսիսային պատի տակ դրված է 1251 թվականի արձանագրությամբ մեծ խաչքար։

Գավիթը գտնվում է եկեղեցու արևմտյան կողմում վերջինին կից։ Թաղածածկ շինություն է, ունի գրեթե քառակուսի հատակագիծ։ Կառուցված է տարբեր մեծության կիսամշակ քարերով։ Ներսից պատերը սվաղված են եղել կրաշաղախով։ Արևմտյան պատի մեջ առկա է նեղ լուսամուտ, որով էլ լուսավորվում է ներսը։ Գավթի հատակին կան մի քանի տապանաքարեր, որոնց մի մասն անմշակ է, մյուսը՝ արձակագիր։ Գավթի կառուցման հստակ ժամանակն անհայտ է, հավանաբար կառուցվել է գրատան հետ միասին եկեղեցու կառուցումից հետո։