Մոտ չորս տարի առաջ Հայաստանում աշխատում էին աշխարհի տարբեր ծայրերից եկած հնագետների խմբեր։ Չնայած նրան, որ լեհական, չինական, ճապոնական, ֆրանսիական, իտալական և շատ այլ հետազոտական խմբեր տարիների ընթացքում իրականացրել են մի շարք հնագիտական պեղումներ, դեռևս մնում են մեծ թվով չհետազոտված անկյուններ:՝
Նման վայրերից մեկը Արագածոտնի մարզի Ուշի գյուղն է։ Գտնվում է Աշտարակի տարածաշրջանում՝ Արագած լեռան հարավարևելյան փեշերին։ Գյուղը նաև ճանաչված է եղել որպես Հուշի:
Ըստ ավանդության` Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է, և դրա վերջին ապացույցը երևացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի։
Գյուղի բնակիչներրի մոտ տարածված է նաև անվան ծագման վերաբերյալ մեկ այլ տարբերակ։ Ըստ որի՝ երբ թուրք զինվորների կողմից պաշարված է եղել գյուղը, բնակիչներին օգնական զորք է եկել՝ միայն թե ուշացած։ Նրանց դիմաց դուրս է եկել բնակիչներից մեկը և ասել է. «Ուշի, ուշի»։ Այսինքն՝ արդեն ուշ է, որտեղից էլ մնացել է գյուղի անունը՝ Ուշի։
Այս գյուղում կան մի քանի մշակութային նմուշներ, որոնցից մի քանիսը թվագրվում են երկաթե դարին: Այստեղ կարող ենք տեսնել նաև ավելի նոր շինություններ, ինչպիսին է VII-XIII դարերի Սուրբ Սարգիս վանքը։ Հենց վանքի մատուռի տակ է գտնվում քահանայի մասունքներով գերեզմանը։ Ուշի գյուղի միակ կանգուն կառույցը X դարի մատուռն է: