Թուրքիայի Էլազեհ (պատմական Խարբերդ) քաղաքի խարխուլ հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի։՝
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ եկեղեցու պատին, որն ավելի քան 200 տարի եղել է Թուրքիայում քրիստոնյաների սրբավայրը, գովազդային պաստառներ են եղել տաճարի տարածքում վճարովի կայանելու մասին։ Նշվում է, որ ավելի վաղ եկեղեցու շենքը օգտագործվել է որպես շուկա և սննդի պահեստ։
Ըստ լրատվամիջոցի՝ հայկական եկեղեցին գտնվում է Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահպանության կոմիտեի պաշտպանության ներքո, սակայն եկեղեցու պահպանման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում։