Ես ու ամուսինա արդեն 5 տարի ա ինչ ամուսնացած ենք: Ամուսնությունից մեկ տարի անց բժիշկների դռներն ենք, դեռ ոչ մի բան չի ստացվում, որ կարողանանք բալիկ ունենալ: Արդեն հույսներս կտրել ենք, շա ենք նեղվում, բայց ամուսինս ասում ա, հույսդ ու հավատդ չկորցնես, լավա լինելու, մենք միակ զույգը չենք: ՝
Սկեսուրս ու սկեսրայրս էլ երիտասարդ են բավականին ու տեղյակ են ամեն ինչից: Իրենք էլ մեր պես մտահոգվում են:
Բայց հաճախ այդ մտահոգությունները արդեն սկսում են ինձ վրա ազդել հոգեբանորեն ու չգիտեմ ոնց հաղթահարեմ էս ընկճված վիճակը:
Էն օրը էլի գնացել էինք բժշկի ու էլի ոչ մի նորություն: Նեղված եկանք, որ հարցրին անկախ ինձնից սկսեցի լացել ու մտա սենյակ: Մեկ էլ երեկոյան սկեսուրս ու սկեսրայրս ասեցին, որ ինձ ու ամուսնուս առաջարկ ունեն: Մտածում էի ինչ են ասելու, մեկ էլ ասում են, երիտասարդ եք երկուսդ էլ, բաժանվեք, նորից կդասավորեք ձեր կյանքը, երեխա էլ կունենաք: Քարացա մնացի տեղս: Երիտասարդ մարդիկ են ու նման բան են ասում, փոխանակ ասեն հետներդ ենք, հազար տարբերակ կա էլ էկո, էլ սուրոգատ, բայց չէ, իրանք չգիտեմ ինչի էին նման բան մտքներով անցկացրել:
Ես քարացա մնացի, իսկ ամուսինս նենց բորբոքվեց ու շատ խիստ ասեց, որ երեխա ունենալու ենք ու շատ կամ հիմա աջակցեք, կամ մի խանգարեք, մենք սիրում ենք իրար ու չենք բաժանվելու երբեք: Դժվար էր էդքանից հետո նորից իրենց տեսնելը, բայց դե, մի կողմից էլ ծնող են, լավն են ուզում, չգտիեմ: Համենայդեպս ամուիսնս ու ես չենք պատրաստվում բաժանվենք: