Հնագույն զրույցները վկայում են, որ հայերը հսկաների սերունդներ են։ Հայոց նահապետ Հայկը և նրա տոհմը նույնպես հսկաներ են եղել։ Հնագույն այս ավանդապատումների ճշմարտացիությունը հաստատող բազմաթիվ փաստեր կան։ Բացի դա եթե չլինեին հսկաներ, ապա հնում էլ նրանց մասին չէին խոսի։ Եթե խոսում են ինչ որ մեկի մասին նշանակում է տեսել են նրան։՝
Անդրկովկասի լեռներում դարեր շարունակ հսկա հասակով մարդկանց ոսկրային մնացորդներ են հայտնաբերել, և այսօր Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ գյուղերի բնակիչներ համոզված են, որ վաղ անցյալում այստեղ հսկաների քաղաքներ են եղել, գտնվել են նաև նրանց բազմաթիվ գերեզմանները։
Հին հայկական ձեռագրերում նշվում է, որ հսկա Հայկ Նահապետի որդին՝ Արմենակը, քաղաք է կառուցել Արագած լեռան լանջին։ Այնտեղ` 1750 մետր բարձրության վրա է գտնվում Լեռնարոտ գյուղը։ Դրա բնակիչները պատմեցին, որ լեռան բարձունքում շատ հին գերեզմանավայրեր կան։ Գանձեր որոնողները վերջերս բացել էին դրանցից մեկը։ Հայտնի չէ, թե այնտեղ ինչ են հայտնաբերել։ Գուցե պարզվի, որ դրանք հսկաների մնացորդնե՞ր են։
Ուսումնասիրելով մնացորդները` արշավախմբի անդամները եզրակացրել են, որ մարդկանցից մեկը ցածրահասակ է եղել, մյուսը՝ բարձրահասակ, ընդ որում՝ նա տպավորիչ, եռանկյունաձև ծնոտ է ունեցել։
Ավելի վեր բարձրանալով դեպի լեռը միայն հովիվների կարելի է գտնել, այդ վայրերը լքված են համարվում ու ինչ գաղտնիքիներ ասես, որ չեն պարունակում
Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ Կոմիտաս Ալեքսանյանը պատմում է․«Մեր ջահելները պատահական ինչ-որ փոս գտան, հետաքրքրության համար սկսեցին փորել ու մեծ, հսկա մարդկանց ոսկորներ հանեցին։ Ես առաջ երբեք նման բան չէի տեսել, մարդու գանգ էր` ուղղակի շատ մեծ։ Նաև ոտքի ոսկորներ։ Երկարությամբ համարյա իմ բոյին էին»։