2009 թվականին չինացի հետազոտողների մի խումբ աշխարհով մեկ սենսացիոն հայտարարություն արեց: Նրանք ասացին, որ վերջապես գտել են իսկական Նոյյան տապանը:՝
Արարատ լեռը սուրբ վայր է։ Շատերն են լեռան վրա փնտրել Սուրբ տապանը։ Սա իսկական հայտնագործություն է, առաջին լուրջ գիտարշավը, որի ընթացքում թիմը սառույցի տակ փայտե կոնստրուկցիա է գտել:դ
2010թ․-ին գտածոյի մասին առավել մանրամասն պատմեց NAMI-ի ռեժիսոր Յունգ Ուինգ Չունգը (Yeung Wing-Cheung)։ Իհարկե, 100 տոկոսանոց բացարձակ վստահություն չկա, որ հենց լեգենդար նավն է հայտնաբերվել, բայց 99,9 տոկոսով կարելի է ենթադրել, որ հենց տապանն է։
Ման-ֆայ Յուենը, պատմեց, որ դեպի Նոյյան տապան տանող ճանապարհն իրենց ցույց են տվել քրդերը, որոնք էլ հենց գաղտնի կածաններով իրենց տեղ են հասցրել։ Նավը գտնվել է 4000 մետրից մի փոքր ավելի բարձրության վրա։ Չինացիներն անգամ տեսանկարահանել են իրենց գտածոն և հրապարակել համացանցում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել ու համոզվել։ Բոլոր նյութերը հասանելի են հետազոտող արշավախմբի պաշտոնական կայքում։
«Մենք սառցակալած փայտե տախտակամած տեսանք, եզրերին՝ պատերից մնացած հատվածներ, այդ ամենը հսկայական փայտե տուփի մնացորդներ էր հիշեցնում։ Մենք նույնիսկ ներս մտանք և փայտե գերաններով առանձնացված մի քանի բաժին տեսանք։ Հենց այդտեղ էլ, ամենայն հավանականությամբ, տեղավորված են եղել կենդանիները, քանի որ անգամ հարդի մնացորդներ են հայտնաբերվել»։
Չինացիները գերաններից մեկից մի քանի կտոր են պոկել ժամանակաշրջանը որոշելու համար, և ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ փայտը մոտ 4800 տարեկան է։ Հնագետները 3 մետր հաստությամբ տիղմի շերտ էին հայտնաբերել, և դա բավականին լուրջ վկայություն էր, որ հնագույն ժամանակներում այդ տարածքում թեկուզ ոչ համաշխարհային, բայց խիստ աղետալի տեղային ջրհեղեղ է եղել, և դա տեղի է ունեցել մոտ 5000 տարի առաջ։