Հարսանիքիս օրը պապաս նենց բան նկատեց, որ ինձ վերցրեց, հետ տարավ մեր տուն․ Տեսեք՝ ինչ էր եղել

Հայրս միշտ աչքի է ընկել իր խորամանկ բնավորությամբ։ Այդ բնավորության շնորհիվ է, որ նրա միջոցով մի շարք հարցեր են պարզաբանվել, և, անհամեստ չհնչի, նաև լուծվել։ Մի խոսքով՝ նա իսկական հոգեբան է, ունի հիանալի լսողություն, տեսողություն ու որ ամենակարևորն է, փաստերը համադրելու կարողություն, ինչն էլ ինձ համար ճակատագրական եղավ, բայց լավ իմաստով։՝

Սիրում էի մի տղայի, ում հետ որոշել էինք ամուսնանալ։ Դե, հարսանիքը կազմակերպեցինք հավուր պատշաճի, քանի որ ես էլ, նա էլ ընտանիքի միակ զավակներն էինք։

Հարսանիքի ժամանակ, սակայն, այսպիսի մի բան պատացեք։ Հայրս անցնելիս լսել էր, թե ինչպես են բարեկամները խոսելիս ասում, որ անցած անգամ ուտելիքն ավելի լավն էր։ Նա անմիջապես հետաքրքրվել է, թե ե՞րբ, ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են անցած անգամ։ Այս բարեկամներն էլ, տեղյակ չլինելով ոչնչից, ասել են, որ ամուսնուս նախորդ հարսանիքի օրը։

Արդեն պարզ է դարձել, որ մի քանի ժամվա ամուսինս խաբեբայի մեկն է, ամուսնացած է եղել երկու անգամ և ոչ մի անգամվա մասին ինձ չի ասել մեր շփման երկու տարիների ընթացքում։ Այդպիսով՝ հայրս որոշեց, որ բոլորս, այդ թվում և ես, պիտի լքենք հարսանյաց սրահը։ Ստի վրա կազմած հարաբերությունները ոչ ոքի երբևէ ուրախություն չեն բերել։