Ես ու կնիկս միշտ օրինակ ենք էղել բոլորի համար, իրար շատ ենք սիրել ու բոլորը միշտ՝ նախանձով են մեզ նայել, ես էլ բացի իրանից էլ ոչ մեկին չեմ տեսել, այ տենց սիրել եմ, բայց ամեն բան փոխվեց մի ամիս առաջ:
Էս դեպքից հետո ո՛չ կարում եմ վրեն նայեմ, ոչ էլ կարում եմ նույն անկողնում հետը քնեմ, նենց եմ հիասթափվել ու մտածում եմ, որ մենք էլ կյանքում առաջվանը չենք էլ լինի:
Մի օր, երբ որ քնած էի, շալվարս էլ կողքիս էր դրած, ինչ որ շարժումներից հելա քնից, բայց ձևացրեցի, որ հլը քնած եմ, որ տենամ ինչ ա կատարվում: Կնիկս շալարիցս հանեց փողերս, փողերից իրան 40000 վերցրեց ու մնացածը հետ դրեց տեղը:
Առավոտ մոտը հաշվեցի փողերս ու ասեցի որ պակասում ա, կարող ա՞ վերցրել ես, ասեց՝ չէ, երևի կորցրել ես: Ձեն չհանեցի, հելա տնից ու էտ սաղ օրը հանգիստ չեմ ունեցել, որ գողացել ա մոտիցս փողը հերիք չի, մի հատ էլ ինձ էշի տեղ ա դնում:
Իրիկունը գնացի ու ասեցի, որ սաղ գիտեմ: Ներողություն խնդրեց, աղաչում էր, որ ներեմ, էլ չի անի, բայց դե ահավոր արդեն հիասթափվել էի, ես որ իրանից տենց բան չէի սպասում:
Հիմա ինչ էլ անում ա, մեկ ա, վրեն չեմ կարում նայեմ, ոչ էլ նույն անկողնում հետը քնեմ: Հետն եմ ապրում, բայց ոչ ուզում եմ խոսամ հետը, ոչ էլ: