Տունս շատ էժանով վաճառում եմ արագի մեջ ու գնամ Գերմանիա երեխեքիս մոտ։ Էլ չեմ ուզում մենակ ապրեմ, էսքան տարի ապրեցինք իրարից հեռո, էլ չեմ ուզում, մենակության մեջ անցկացնեմ։
Հարևանս երեկ մի իբր տուն առնողի էր բերել։ Դեմքին, որ նայեցի միանգամից հասկացա, որ սա տուն առնող չի, որովհետև քրջոտի մեկն էր։ Խուլիգան հանցագործ, երևի տենց մտնում ա շատերի տուն ու ինչ հասցնում թռցնում ա։
Եկավ տունը իբր նայեց, գնաց։ Մի քանի ժամ հետո հասկացա, որ հեռախոսս, որ դրված էր սեղանին չկար։ Անմիջապես հասկացա, որ դայա թռցրել։ Զանգեցի ոստիկանություն, դրա նկարագիրը տվեցի, որ գտնեն։
Սենց խայտառակություն կլին, փոշմանել եմ, որ տունս վաճառում եմ, ասեցի ավելի լավ կլինի դուռը փակեմ ու գնամ երեխեքիս մոտ, թե չէ մի քանիսն էլ, որ գան սենց գողություն անեն, տունս բան չի մնա։՝