Տեսեք՝ ինչ է հայ դերասանուհու թուրք ամուսինը նվիրել նրան և ինչպես է նա հեգնել իր քուրդ սկեսուրին և վիճել նրա հետ

Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը, ով տարիներ առաջ ամուսնանալով ազգությամբ թուրքի հետ, իր վրա հրավիրեց հանրության ուշադրությունը, հերթական անգամ հրապարակել է լուսանկարներ, որոնցում հպարտությամբ ցույց է տվել, թե ինչպես է ամուսինն իրեն շքեղ ծաղիկներ նվիրել:

Ի դեպ, դերասանուհին վերջին ժամանկներում կրկին հեգնական տոնով էր խոսել իր սկեսուրի մասին։ Նա սոցցանցում գրել էր, որ արթնացել է սկեսուրի զանգից, քանի որ վերջինս իր համար հյուրասիրություն էր կազմակերպել։

Մարիամն ակնհայտորեն ցույց էր տվել, որ սկեսուրի զանգն իրեն դուր չէր եկել․ «Սկեսուրս իբր լավություն ա արել, զանգել ու հանել ա քնից։ «Մերսի» շատ, մամ ջան»,-հեգնական ձևով նշել էր դերասանուհին։

Դերասանուհին նշել էր, որ եղել են դեպքեր, երբ վիճել է սկեսուրի հետ: Ըստ նրա՝ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի: Մարիամը ասել էր նաև, որ նույնկերպ պատասխանում է նաև սկեսրայրին։

Մարիամը հայտնել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում: Չնայած դրան՝ դերասանուհին վստահեցնում է, որ ինքը և սկեսուրը շատ լավ հարաբերություններ ունեն։