Նշանածս էկավ մեր տուն, տորթ կտրեցինք, բայց հենց իմացավ՝ գյուղից էկած տատիներս են թխել, նայեք ինչ անշնորհքություն արեց․ Մատանին հանել, շպրտել եմ․ Մենք էլ ենք մեծանալու, սենց բան անել չի կարելի

Նշանածս միշտ էլ ասում է, որ ինքը մաքրասեր է, որ զզվում է ամեն տեսակ փնթիություններից։ Սակայն արդարության համար պիտի ասենք, որ փնթիություն ասելով՝ նա ոչ միշտ է իսկապես անշնորհք, փնթի մի երևույթ պատկերացնում։ Նրա համար հասարակ գրկախառնությունը անգամ կարող է զզվելի թվալ։ Մի խոսքով՝ շատ բարդ բնավորություն ունի։

Էն օրն էլ էկավ մեր տուն։ Տատիներս գյուղից էկել էին, ու որ իմացել էին՝ ինքն էլ է գալու, ամեն ձևով պատրաստվել էին նրա գալուստին։ Անգամ տորթ էին պատրաստել, թեյ դրել։ Մի խոսքով՝ թվում էր, թե ամեն բան լավ է։

Նշանածս է եկավ- նստեց, տորթ կտրեցինք, դրեցինք դիմացը։ Հենց որ տատիներս ուրախ ասեցին՝ մենք ենք թխել, տղա ջան, կեր, նենց վատացավ, նենց պատմություն սարքեց, խեղճ տատիներս վատ զգացին իրենց։ Նայում էր ձեռքերին ու դեմքը ծամածռում։

Ճանապարհելիս նշանիս մատանին հանեցի, դրեցի ձեռքի մեջ, հաջողություն մաղթեցի։ Չի՛ կարելի սենց բան անել, մենք էլ ենք մեծանալու։