Իմ ու սկեսուրիս հարաբերությունները միշտ հրաշալի ա էղել, ինձ աղջկա նման ա ընդունել ու սիրել, բայց էրեկ առաջին անգամ շատ ուժեղ վիճեցինք ու տեսեք, թե ոնց ավարտվեց ամեն բան

Սկեսուրս հենց էկածս օրվանից ինձ իրա հարազատ աղջկա նման ա սիրել ու ընդունել: Ես էլ գնահատել եմ էտ ամենը ու իրա հանդեպ իմ վերաբերմունքը միշտ շատ դրական ա էղել:

Էս քանի տարիների ընթացքում էրեկ մենք առաջին անգամ շատ ուժեղ վիճեցինք, որովհետև ես որոշել էի ուբոռկա անեի ու առանց իրան հարցնելու մտել էի իրա սենյակ, դարակները սաղ քանդել ու մաքրել: Ինքն էլ ասում էր՝ ի՞նչ իրավունք ունես բացել ես սաղ քանդել դարակներս, կարող ա ես էնպիսի բան եմ պահած լինում, որ չեմ ուզում, որ ոչ մեկ իմանա էտ մասին:

Մի խոսքով վիճեցինք, բայց էրկու ժամ անցավ, չկարողացա էլ տենց մնամ: Հստակ հասկանում էի, որ սխալ եմ արել: Ուզում էի լավություն անեի, մաքրեի սաղ, բայց մտքովս չէր անցել հարցնեմ դրա մասին:

Գնացի ու ներողություն խնդրեցի, ինքն էլ գրկեց ու պաչեց ինձ: Ասեց կներես, որ ես էլ կոպիտ խոսացի հետդ:

Դրանից հետո ամեն բան իրա տեղն ընկավ: Պետք ա հասկանալ դիմացինին միշտ, հարգել ու ի վերջո սխալ անելու դեպքում պետք ա կարողանալա ընդունել սխալը: