Ընկերուհուս առաջին անգամ տարել էի մերոնց հետ ծանոթացնելու, բայց քուրս կոֆե դնելուց ինադու ընկերուհուս կոֆեի մեջ աղ էր լցրել. որ իմանաք՝ ինչի ա տենց արել, կապշեք. տեսեք՝ ինչ էղավ հետո

Ընկերուհուս գժի պես եմ սիրում ու արդեն մի քանի ամիս ա, ինչ ընկերություն ենք անում: Որոշեցի, որ արդեն ժամանակն ա, որ տանեմ ու մամայիս, քրոջս հետ ծանոթացնեմ, չնայած իրանք էտքան էլ ուրախ չեն էս կապակցությամբ:

Վերջապես էկավ էտ օրը: Բերեցի մեր տուն էս աղջկան, բայց մամաս ու քուրս շատ անտարբեր էին իրանց պահում ու ես դրանից ահավոր վատ էի ինձ զգում:

Էտ հլը քիչ էր, քուրս մի բան էլ կոֆե դնելուց պեսոկի փոխարեն աղ էր լցրել ինադու մեջը, էս խեղճ աղջիկն էլ խմեց ու լացակումած սումկեն վերցրեց, գնաց տնից: Իհարկե ես էլ հետևից գնացի:

Գիտե՞ք մերս ու քուրս խի են սենց իրանց պահում, որովհետև իրանք ուզում էին, որ ես կյանքս կապեի քրոջս մոտ ընկերուհու հետ, ում իրանք աստվածացնում են: Հիմա չեն կարում համակերպվեն, որ իմ կյանքում ուրիշ աղջիկ կա:

Եթե իրանք իրանց սենց շարունակեն պահեն, մենք ուղղակի կգնանք ու առանձին կապրենք: