Ընկերուհիս, ով արդեն դարձել է նախկին ընկերուհիս, բնավորության հիանալի գծեր ուներ։ Նրան իսկապես շատ էի սիրում իր բնավորության համար, և կարծում էի, որ հնարավոր կյանքս հավերժ նրա հետ կապեմ, ամուսնանամ ու ընտանիք կազմեմ նրա հետ։
Բայց արի ու տես, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ բաժանվեցինք էս երկու նկարի համար։ Մի օր ուղարկեց էս նկարներն ու ասաց , որ իրեն դավաճանում եմ։ Այ մարդ, ի՞նչ դավաճանեմ, ախր էդ նկարներում մամայիս հետ եմ։
Ինչ արեցի- չարեցի, չհավատաց, որ էս կինը մայրս է։ Ինչ ասես որ ինձ չասաց, ասաց, որ դավաճան եմ, հեռացավ ինձանից ՝առանց արդարացումները լսելու։ Ախր արդարացման ի՞նչ կար, պարզապես մորս հետ հանդիպում կկազմակերպեի, ամեն ինչ իր տեղը կընկներ։
Մի խոսքով՝ չգիտես՝ ով ինչ բնավորություն ու տարօրինակություն կունենա։