Արամ Գևորգյանը, ով հաճախ է հրապարակումներ անում 44-օրյայում հերոսացած մեր մարտիկներից, նրանց ընտանիքներից, հերթական հուզիչ հրապարակումն է կատարել։
Շահեն Առաքելյանը, ով թշնամուն հանձնված Աղավնոյից էր, նամակն է գրել Ձմեռ Պապիկին։ Նա գրել է․
«…3 ամիս առաջ իմ հայրիկի ձեռքով կառուցած տունը մնաց թշնամուն։ Ես գիտեմ, որ իմ հայրիկին երկինքն էլ հետ չի բերի, բայց ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ վերադարձնի իմ գյուղս՝ Աղավնոն։ Ձմեռ պապիկ, այնպես արա գնամ իմ տուն։ Աղավնոյի տան պատերին իմ հայրիկի մատնահետքերն են…»։