Էս աղջիկը ընկած ա հետևիցս։ Կարող ա մտածեք՝ ցնդել եմ, չեմ կարողանում մտքերս ճիշտ շարադրել, կամ էլ թուլամորթություն եմ ցուցաբերում՝ էս ամեն ինչը սենց բացահայտ պատմելով, բայց դե ի՞նչ անեմ, եթե հենց նման բան ա տեղի ունեցել։ Հիմա որ ամեն բան ավելի մանրամասն պատմեմ, արդեն ավելի լավ կհասկանաք ինձ։
Եթե մածում եք, թե հետևիցս ընկած է, քանի որ սիրահարված է ինձ, սխալվում եք։ Բանն այն է, որ այս աղջիկն ապրում է իմ տան վերևի հարկում՝ հարևանս է։ Նա միշըտ՝ իմ՝ այդ շենք տեղափոխվելու առաջին իսկ րվանից իրեն շատ տարօրինակ է պահել։
Ամեն օր, հենց որ տուն եմ վերադառնում, էս աղջիկը գալիս է, դուռս թակում ու մի գդալ սուրճ ուզում։ Սա շատ բնական կլիներ, եթե մեկ անգամ լիներ, բայց նա այսպես է վարվում ամեն օր՝ առանց բացառության։ Էս ամեն ինչը արդեն ինձ դուր չի գալիս։ Սուրճ ուզելը ո՞րն է, չեմ հասկանում, չի՞ տեսնում, որ խանգարում է կամ էլ որ ինձ ընդհանրապես դուր չի գալիս նրա այդ պահվածքը։ Ի՞նչ է ուզում ստուգել իմ տանը՝ չեմ հասկանում։