34 տարի առաջ էս օրվանից սկսվեց մի իսկական աղետ, որ մարդիկ կոչում են երկրաշարժ։ Ինչ էլ որ ասեմ, մեկ է, քիչ է լինելու այն ամենի համեմատությամբ, ինչ իրականում տեսա, ինչ զգացի՝ ներկա լինելով աղետի գոտում։ Ինձ համար՝ որպես ուսանող մի աղջկա, այս ամենը շատ- շատ էր։
Ուսանող աղջիկ էի, ընկերուհուս տուն էի գնացել այդ օրը՝ Գյումրի։ Դասից փախել էինք նախորդ օրը, գնացել էինք ժամանակ անցկացնելու ընկերուհուս տանը։ Սակայն այն, ինչ կատարվեց, պարզապես չեմ մոռանա ողջ կյանքում։ Ընկերուհուս տունը մի վայրկյանում հողին հավասարվեց։ Ի վերջո մի կերպ կարողացա փլատակներից դուրս գալ, սակայն այն, ինչ եղավ, կյանքում չեմ մոռանա։
Կյանքից հեռացել էր ընկերուհիս, ում տանն էի մնում։ Էս անդառնալի կորուստն ինձ համար պարզապես շատ-շատ էր։ Տարիներ պահանջվեցին, մինչև վերականգնվեցի էդ ապրումներից։ Ուղղակի չեմ հավատում, որ սենց բան կարող էր լինել, ջահել կյաքնն աչքիս առաջ կորավ։ սև շորերս էդ օրվանից չեմ հանել։ Դաժան էր ամեն ինչ։