Տարիներ առաջ, երբ զինվոր էի և անցնում էի իմ ժամկետային ծառայությունը, էսպիսի մի դեպք պատահեց, որը փոխեց իմ պատկերացումները մեր ազգի մասին։ Մինչ էդ պատկերացում անգամ չունեի, թե որքան հասնող ու սրտացավ են մարդիկ, բայց էս դեպքից հետո ուր խոսք է լինում հայերի վատը լինելու մասին, միանգամից միջամտում եմ ու պաշտպանում։
Ուրեմն՝ զինվոր էի, երբ մի անգամ իմ անունով անանուն ծանրոց եկավ։ Առաջին բանը, որ մտածել էի, այն էր, որ տանից է, բայց մինչև բացելս զանգեցի, հարցրի, մերոնք ոչ մի ծանրոց չէին ուղարկել։ Ինչևէ, քանի որ իմ անունով էր, տղերքին կանչեցի, բացեցինք ծանրոցը ու բերաններս բաց մնաց։
Էդ ինչեր էինք էդ ծանրոցի մեջ՝ ամենաընտիր կոնֆետները, նասկիներ, լիցքավորիչներ, հիգիենայի ամենաընտիր պարագաներ։ Կիսեցինք իրար մեջ, բայց էլի չգիտեինք՝ ումից է, երբ ծանրոցի ամենաներքևում գտանք մի նամակ, որում գրված էր․ «Սիրելի՛ զինվոր, ես այս ծանրոցն ուղարկում եմ պատահական անունով, քանի որ ում էլ հասնի, իմ հայ զինվորին է հասնելու։ Հետադարձ նամակ, շնորհակալություն պետք չէ, ես մի սովորական հայ եմ։ Ընդունեք սա իմ կողմից որպես նվեր և շնորհավոր ձեր և ձեր ընտանիքների նոր տարին»։
Մինչև հիմա չգիտեմ՝ ով էր ուղարկողը, բայց մեկ է, էդ բարի արարքը միշտ հիշում եմ։