20 րոպեում պատրաստեք այս արագ, հյութեղ ու արքայական ընթրիքը՝ ձեր ընտանիքի համար․ Ոչ ոք չի էլ նկատի, որ այդ օրը սովորականից ուշ էիք տուն հասել (Տեսանյութ)

Այս ընթրիքը պատրաստելու օրը, երբ նստեք սեղանի շուրջ՝ վերջապես ճաշակելու պատրաստված համեղ ուտեստը, ոչ ոք նույնիսկ չի էլ նկատի, որ այդ օրը սովորականից ուշ եք տուն հասել՝ վատ տրանսպորտի կամ էլ ընկերուհուն ճանապարհին պատահաբար տեսնելու ու նրա հետ մի քիչ զրուցելու պատճառով։

Պատճառը շատ պարզ է։ Մի քանի րոպեում ձեռոց ուղարկված համեղ ու հյութալի թևիկները կարծես մի քանի օր արդեն մարինացված լինեն, իսկ կարտոֆիլի մասին խոսքեր չկան․ պարզապես անմահական է։

Առաջարկում ենք վերցնել պահանջվող բաղադրիչները, ինչպես նաև դիտել պատրաստման եղանակն ու մի օր, երբ էլի տուն ուշ կհասնեք, այ, այսպես փրկել իրավիճակն ու ամենաշատը 30 րոպեից մատուցել ամենահամեղ ընթրիքը։

Բաղադրիչները հետևյալն են՝ հավի թևիկներ, դրանց հետ՝ թթվասեր,լիմոնի հյութ, աղ, համեմունքներ, և կարտոֆիլ, որին ավելացնելու եք ձեթ, աղ, համեմունքներ, ռոզմարին։

Պատրաստման եղանակը դիտեք այստեղ․.