Տղայիս ընկերուհու առաջին անգամ որ տեսա, նենց էր քսվել, իրան այլանդակել, սարսափից քարացել էի․ Բայց տեսեք՝ ինչի էր իրականում տենց արել․ Էնքան ծիծաղեցինք..

Հարսիս մասին տղաս շատ էր պատմել։ Չէի սպասում, որ նման աղջիկ կլինի, ինչպիսին որ նրան հանդիպեցի այն օրը՝ առաջին անգամ։ Հիմա ամեն բան որ մանրամասն պատմեմ, արդեն լրիվ կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։

Տղաս ամբողջ օրը խոսում էր իր ընկերուհուց, ում պատրաստվում էր ծանոթացնել մեզ հետ։ Մի սիրուն աղջկա նկար էր ցույց տալիս ու ասում, որ իր ընկերուհին դա է։ Մենք էլ ուրախացած սպասում էինք էդ աղջկա հետ հանդիպմանը, երջանիկ էինք, որ մեր որդին վերջապես ընտրյալ ունի։

Էն օրը փողոցում մի տգեղ աղջկա տեսանք։ Տղաս մոտեցավ, գրկեց ու մեզ ասա, որ ծանոթանանք մեր հարսի հետ։ Վայ, էդ ինչ էր, սարսափից քարացել էի, չէի հասկանում՝ հետս ինչ է կատարվում, ոնց անեմ, որ շփոթվածությունս չնկատեն, որ չզգան ինչքան ապշած եմ։

-Տիկի՛ն ջան, հո չե՞ք կարծում, թե ամեն օր էս տեսքով եմ դուրս գալիս։ Իրականում սա իմ բեմական կերպարն է: Դերասանուհի եմ մանկական թատրոնում, և այսօր չար դեր եմ խաղալու։

Սիրտս տեղն ընկավ, մի լավ ծիծաղեցին վրաս՝ կերպարն իրականության հետ շփոթելու համար։