Սկեսուրիս հետ նույն տանն ենք ապրում ու մեզ ահավոր հունից հանում ա ինքն ամեն անգամ: Իրա հետ ապրելը ժամանակի ու տարիքի հետ դառնում ա ահավոր ու անհնար:
Տղես էլ 13 տարեկան ա, էն դժվար տարիքային շրջանն ա, գնում, գալիս ա, տղուս հիմարություններ ա ասում, հունից հանում ա:
Էն օրն էլ կանգնել ասել ա՝ էտ կապիկ մերդ հաց չի սարքե՞լ: Տղես գժվել էր, հելել էր, որ խփեր, հետո հազիվ իրա զսպել էր: Ասենք հիմա ես չեմ, դուք եք: Լավ էտ ասելու բան ա՞:
Հետո էլ կասեն թոռը սենց չէ, նենց: Ասենք նենց էլ չի էլի, որ ասեմ էտ կնգա ուղեղը տեղում չի, ինձնից ու ձեզնից շատ բան ա հասկանում ու ինադու ա անում էս սաղ: