Սկեսուրս ահավոր գեշ ա. հիմա էլ ես հղի եմ, առաջնեկիս եմ սպասում ու սաղ օրը ասում ա՝ նենց եմ ուզում էրեխեն ինձ նման լինի. էն օրը չդիմաց էլ, մի էրկու բան ասեցի ու տեսեք ոնց վիրավորվեց

Ամուսնանալուց հետո սկեսուրենցս հետ եմ ապրում: Հրաշք կին ա, բան չունեմ ասելու, էն որ ինչով կարում, ինձ օգնում ա, բայց դե բաներ կան պահի տակ հունից դուրս եմ գալիս, չեմ կարում ինձ կառավարեմ, որ ասում ա:

Օրինակ ինքը ահավոր գեշ ա, հիմա էլ ես իմ առաջնեկին եմ սպասում: Էն որ գնում, գալիս ա, ասում ա՝ գոնե էրեխեն ինձ նման լինի, նենց կուրախանամ որ տենց լինի ու նման արտահայտություններ:

Հա ասեցի ձեն չհանեմ, բայց դե էն օրը էլ չդիմցա, ասեցի՝ մամ, թող ինքն իրան նման լինի էլի, ոչ մեկին պետք չի նման լինի:

Նենց վատ զգաց իրան, նայեց սենց կողքից, ասեց՝ ինչի՞ տենց վատ զգացիր: Առաջին թոռս ա, կուրախանայի, որ ինձ նման լիներ: ԷԼ բան չասեց, բայց հասկացա, որ շատ նեղվեց:

Էտ օրվանից էլ բան չի ասել: Գիտեմ, որ պահի տակ շատ կարող ա կոպիտ էղա, ուղղակի նեռվերս չհերիքեց: