Ես ու սկեսուրս վատ հարաբերություններ չունենք, բայց մի տեսակ լավ էլ չի ամեն ինչ: Սկեսուրս մենակ կին ա, ամուսինը տարիներ առաջ մահացել ա ու հիմա ինքն անդադար ուշադրության կենտրոնում ա ուզում հայտնվի: Ինչ անում եմ, ինձ կրկնօրինակում ա, իմ առած շորերից գնում առնում ա ու ուզում ա ցույց տա, որ ինքն էլ ա երիտասարդ:
Թեպետ երիտասարդ կին ա, բայց 25 տարեկան չի էլի: Կարա իրա տարիքին համապատասխան հագնվի ու շպարվի, բայց անդադար ուզումա ուշադրություն գրավի: Դե հասկանում եմ մենակ կին ա, բայց դե կարծում եմ, որ ամեն ինչին չափ կա:
Մի քանի օր առաջ, որ խանութներում զեղչեր էր, սև ուրբաթին ասեցի, որ գնալու եմ մոլ՝ առևտուր անեմ, ասեց, թե բա ես էլ եմ գալիս: Վեր կացանք միասին գնացինք: Հիմա ինչ հագնում եմ վազումա դրա ուրիշ գույնը վերցնում գալիս ա, թե բա ես էլ սա վերցնեմ: Ասում եմ՝ մամ, դու էլ ուրիշ բան առ, ի՞նչ պարտադիր ա նույնը լինի, ինքն էլ թե բա, չէ, դու ճաշակով ես, որ դու սրանք ընտրել ես, ուրեմն լավն են:
Մի խոսքով, ինչ ես առա, նւյնից ինքն էլ առաավ ու ամեն ինչից երկու հատ առած եկանք տուն: Ես իրա պահվածքից շշմել էի, կարծում եմ չի կարելի էդքան աննրբանկատ լինել ու սեփական կարծիք չունենալ: