Մեր ընտանիքում Նոր տարին շատ սիրված ու սպասված տոն է: Հատկապես շատ ուրախանում են երեխաներս ու միշտ մեծ ոգևորությամբ են սպասում Ամանորին: Մենք տոնածառը միշտ շուտ ենք դնում, որովհետև երեխաներն ուրախանում են: Այս տարի էլ խնդրեցին, որ նոյեմբերին դնենք ու երկար մնա տոնածառը ու հեքիաթային մթնոլորտը երկար վայելեն:
Դե ես էլ համաձայնեցի: Երեկ հանեցին ու սկսեցին զարդարել տոնածառը ու տանը տոնական տրամադրություն ստեղծվեց: Բայց այդ տրամադրությունը պահպանվեց մինչև սկեսուրիս գալը, քանի որ տուն մտնելուն պես նա այնպիսի բան ասեց, որ բոլորի տրամադրությունն ընկավ:
Սկեսուրս բարդ բնավորություն ունի ու երբեմն այնպիսի բաներ է խոսում, որ բոլորը նեղվում են: Տուն մտավ ու տեսավ, որ տոնածառը զարդարել ենք ու ասաց.
— Էլ բան ու գործ չունենք, իբր շատ համաձայն ենք, որ հեսա նոր տարի ա ու էլի պարտք պիտի անենք, որ կարանանք սեղան դնենք, հիմա էլ նոյեմբերի կեսից տոնածառ եք դրել, որ ամեն անգամ տենամ ու հիշեմ էդ անտեր նոր տարվա մասին ու նեռվայնանամ: Էրնեկ ձեր հավեսին:
Սկեսուրիս խոսքերից հետո երեխաներս շշմած նայեցին իրար, ու նեղված մի կողմ քաշվեցին: Տոնական տրամադրությունն էլ հօդս ցնդեց: