Առանց արցունքների չեք կարող դիտել․ Նորապսակներն այցելել են Եռաբլուր իրենց հարսանիքի օրը (Տեսանյութ)

Եռաբլուրը մեզ՝ հայերիս համար մի իսկական սրբավայր է՝ լի ցավով, սակայն նաև՝ հզորագույն ուժով։ Այստեղ մարդիկ միայն իրենց զավակներին ու եղբայրներին չէ, որ յացելում են։ Այստեղ ամեն մի հայորդի ամենքի եղբայրն է, ամենքի զավակը։ Եռաբլուրը մեզ ուժ տվողն է, այնտեղ գտնվող հերոս տղաների պատգամն է՝ ապրել և ստեղծել ավելի լավ հայրենիք մեր գալիք սերունդների համար։

Եռաբլուր են այցելում նոր՝ ընտանեկան կյանքի շեմ մուտք գործող երիտասարդ նորապսակները, որոնք եկեղեցում օրհնություն ստանալուց հետո նաև իրենց հերոսացած հայրիկի կամ եղբոր երկնային օրհնությունն են ցանկանում ստանալ։

Այս զույգը նույնպես այդպես է վարվել, և այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հենց պսակադրության օրը։

Տեսեք՝ ինչպես են նրանք ծաղիկներ խոնարհում հերոս հայորդիների շիրիմներին, հուզվում և ապա աղավնիներ բաց թողնում երկինք՝ ի նշան խաղաղույթյան։

Տեսանյութը դիտեք այստեղ․