Խեղճ մամաս գյուղում գլխին շալ էր գցել, գործ էր անում, նշանածս մտավ- տեսավ ու սենց բան ասեց ու ծիծաղաց․ Մատանիս հանել եմ, տվել իրան, ասել եմ՝ աչքիս չերևաս էլ․ Քաղքենիներին տես

Քաղքենիությունը էլ չափ ու սահման չի ճանաչում, ինչպես հասկանում եմ։ Վառ օրինակ է իմ այս պատմությունը, որը եթե պատմեին, չէի հավատա, բայց հիմա արդեն հասկանում եմ, որ նման մարդիկ իրոք որ գոյություն ունեն։ Բանն այն է, որ իմ սիրելիից, ում հետ նշանվել էի ու պատրաստում էի կյանքս կապել, սենց բան ընդհանրապես չէի սպասի։ Բայց դե արի ու տես՝ ամենամտերիմները երբեմն էնպիսի հարվածներ են մարդկանց տալիս, ինչին երբեք ու երբեք չէի կարող սպասել։

Մենք գյուղից ենք, իսկ նշանածս՝ Երևանից։ Երբեք տարբերություն չեմ զգացել մեր ու նրանց միջև մինչև էս պահը, երբ որ նշանածս մեր տուն եկավ այն պահին, երբ մամաս գործ էր անում՝ պանիր էր սարքում, ու գլուխը կապել էր, որ մազեր չընկնեն ուտելիքի մեջ։ Նայեց- նայեց մամայիս, մեկ էլ ասեց․

-Այ քեզ բան, շատ զզվելի ա, ես էլ չեմ ուտի ձեր սարքած պանիրը։