Ամուսնանալուց հետո սկեսուրիս ու սկեսրայրիս հետ եմ ապրում: Ամեն օր բոլորը աշխատանքի են լինում, տանը հիմանականում ես եմ մնում, բայց էրեկ ստացվեց նենց, որ սկեսրայրս էլ տանը մնաց հետս:
Ուրեմն մի պահ գնացի խանութ ու երբ որ հետ էկա, տեսա, որ սկեսրայրս իմ ու մարդուս սենյակում ա հայտնվել հերիք չի, մի բան էլ դարակներն ա փորում: Ասեցի՝ ի՞նչ ես ման գալիս, ինձ տեսավ խառնվեց իրար, ասեց՝ թզբեխս էի կորցրել, ասեցի՝ մեր դարակում ե՞ս ման գալիս թզբեխդ, սկսեց գոռգոռալ:
Կյանքում իրան էտ վիճակում չէի տեսել, ասեց շատ ես լեզվիդ տալիս, եթե շարունակեցիր լավ չի լինի: Վախից ոտերս դողացին, թողել, դուրս եմ էկել տնից:
Հիմա մարդուս չգիտեմ ասե՞մ, թե չէ, բայց որ ասեցի իրան չգիտեմ ինչ կանի: Մինչև հիմա ոտերս դողում են: