Տալս իսկապես խենթացել է։ Ամեն բան անում է, որ մի բան իմ սրտով չլինի, որ մի բանից ինձ վատ զգամ։
Հերթական անգամ էլ ամուսնուս հետ լուսանկար է հրապարակել։ Եվ այն էլ ինչ լուսնակար։ Այնտեղ՝ լուսանկարում պատկերված է տալս, ով համբուրում է ամուսնուս գլուխը։
Ուրիշ կին լիներ, ինչ ասես, որ չէր ասի տալին, բայց ես ծիծաղում եմ իր մանկամտության վրա ու առաջ անցնում։ Չէ՞ որ այլևս ոչինչ չի փոխի նրա բնավորությունը, այլևս ոչ ոք չի կարող դաստիարակել ու մակարդակը բարձրացնել։
Այնքան զարմացա ու ծիծաղեցի՝ այդ լուսանկարը տեսնելով, երբեք չէի պատկերացնի, որ նա նման նկար ոչ թե կնկարվի այլ կհրապարակի։
Բա որ իմանաք՝ ինչ էր գրել։ Նկարին կից խելագարը գրել էր․ «Ախպերս, ամեն մեկը չի արժանի խելոք գլխիցդ դուրս եկած մտքերդ լսելուն ու իմանալուն»։ Էդ ո՞ւմ էր ինչ հասկացնում, տենց էլ չհասկացա ես։