Հարսս ահավոր գնջե, անխնամ ա. մի քանի բան ասեցի, տեսեք ինչ պատասխանեց. ապշել էի…

Տղաս ու հարսս առանձին են ապրում: Հենց սկզբում իրենց առանձնացրել եմ, որ համ իրենք հանգիստ ապրեն, համ էլ ես: Հարսս հենց սկզբից էլ սրտովս չի եղել: Մի տեսակ ինքն ու տղես իրար համապատասխան չեն, տղուս տեսքը շատ ներկայանալի ա, բայց հարսս հեչ համապատասխան չի տղուս. Ոչ մի սիրուն տեղ չունի, համ էլ շատ անխնամ ա, երեխուց հետո ընդհանրապես աչքաթող ա արել իրան ու չի հետևում, գնջեի նման մազերը կոս արած, գզգզված ման ա գալիս:

Մի քանի օր առաջ մեր տուն էին եկել երեխու հետ, որ տեսքը տեսա, տեղում վատացա: Նայում եմ հոնքերը անխնամ, մազերը գզգզված ու կոս արած, եղունգների լաքը լրիվ թռած, դեմքը մազի մեջ կորած, մի խոսքով մի ահավոր վիճակ: Չկարողացա հանդուրժեմ էդ տեսարանը ու ասացի.

— Գայանե ջան, աղջիկ ջան, դու քեզ հայելու մեջ չես նայո՞ւմ: Քո վիճակն էս ի՞նչ ա, հլը մազերդ նայի, եղունգներդ, ունքերդ: Լավ դու չես կարողանո՞ւմ օրվա մեջ գոնե 15 րոպե տրամադրես քեզ մի հատ քեզ կարգի հրավիրես: Երեխեդ որ քնում ա, սերիալ նայելու փոխարեն գնա մի հատ լողացի, մազերդ ֆենի, ունքերդ հանի, եղունգներդ էլ քսի, որ վրեդ նայել լինի: Տղուս տեսքին եմ նայում, հետո քեզ եմ նայում, սիրտս վատանում ա աղջիկ ջան: Մի օր տղես էլ կհոգնի քո էս անփույթ վիճակից:

Հարսս էլ պատասխանեց.

— Դու որ խնամված ես ի՞նչ, մարդդ հազար հատ սիրած ունի: Նենց որ խնամվածը կապ չունի, հերիք ա սաղ օրը իմ արտաքինից խոսաս, ինձ սենց հարմար ա:

Հարսիս պատասխանից ապշել էի, ես գիտեի, որ ինքը անկիրթ աղջիկ ա, բայց չէի պատկերացնում, որ էսքան անտակտ ա: