Որոշ ժամանակ առաջ հարսանիքս էր: Ահագին երկար պատաստվել էինք, որ ամեն ինչ լավ անցնի: Շատ անհամաձայնություններ ունեինք սկեսուրիս հետ, ով բավականին հին հայացքների տեր կին է, բայց դե վերջում ամեն ինչ մեր ուզածով արեցինք ես ու ամուսինս: Սակայն տեսնում, որ սկեսուրս շատ դժգոհ է և դա իրան զգացնել տվեց հարսանիքի օրը, երբ սկեսուրս ամեն քայլափոխի մեզ խայտառակ էր անում:.
Ամեն ինչ սկսվեց իրենց տան ֆուրշետից, երբ եկեղեցուց հետո գնացինք իրենց տուն: Էդ սեղանի ֆուրշետը նենց էր լցնում ամանների մեջ ու տանում դնում սառնարան, որ ես մնացել էի ապշած, թե բա չեմ ուտում, շատ ա, կփչանա: Հա էլի թող տաներ դներ սառնարան, բայց գոնե հյուրերը դուրս գային տնից, նոր տաներ:

Հետո էլ հերթը ռեստորանինն էր: Ինչ հասել էինք ռեստորան, ինքն իրա ուտելքը տանելու դարդն էր: Տանն ինչքան մեծ աման ու թաս կար, հավաքել լցրել էր ավտոն, որ իրիկունը սեղանի ուտելիքները հավաքի: Ում մոտ նստում էր էդ ուտելիքներից էր խոսում, թե բա լավ կլինի, որ քիչ ուտվի, մնացածը կտանեմ տուն, մի ամիս ծախս չեմ անի: Մարդիկ էլ չէին ղմշում սեղանից բան ուտեն կիսուրիս ասածներից հետո: Մի խոսքով բոլորի քննարկման թեման էր դառել կիսուրս, բոլորը էդ մասին էին խոսում: Մենք էլ խայտառակ եղանք էդ կնգա երեսից:
