Ժողովուրդ ջան կրակն եմ ընկել, չգիտեմ ինչ անեմ։ Սենց բան հետս առաջին անգամա լինում։ Էն օրը գնացել էի շուկա առևտուր անելու, հետ գալուց գետնից հեռախոսի նման ինչ-որ բան գտա, ասեցի լավ բերեմ հետս տուն, կարողա թոռներս գլուխ հանեն։
Բերեցի, էն էլ պարզվեց ոչ թե հեռախոսա, այլ մատնահետքով բումաժնիկ։ Առաջին անգամ էի լսում այ մարդ, գիտությունը էս ոնցա զարգացել։ Հիմա չգիտեմ պահե՞մ, թե՞ տանեմ հետ դնեմ տեղը։