Տղաս այնքան հարմարվող է։ Նա ամեն անգամ ինձ ավելի ու ավելի է զարմացնում իր հարմարվելու կարողությամբ ու ամեն բանի հանդեպ անտարբերությամբ։ Ես էլ համարում եմ, որ տղամարդու համար դա շատ կարևոր հատկանիշ է, որ նա իրականում այդպես ավելի ու ավելի ծանրակշիռ է դառնում.։
Էն օրն էլ երեխես տուն եկավ, նստեց ու սկսեցինք խոսել։ Մոռոցա ասել, որ նա արդեն 36 տարեկան է ու դեռ ամուսնացած չէ։ Խոսեցինք ու, ինչպես միշտ, խոսք բացեցի ամուսնանալու մասին։ Նա էլ պտտվեց ու ինձ ասաց․ «Մամ ջան, դու ընտրի, դու ում հետ ուզես, կամուսնանամ»։

Հիմա իմ տան համար մի օջախի աղջիկ եմ ման գալիս, որ անթերի տղայիս հետ ծանոթացնեմ։ Շատ հպատ եմ, երեխես շուտով ընտանիք կունենա։