Ամուսնացած եմ ու շատ լավ կին ունեմ: Իսկական տան կինա, համեստ, խելացի ու աշխատասեր: Բայց դե միշտ չի իրենով զբաղվելու ժամանակա ունենում ու վերջին շրջանում կորցրել էի իր հանդեպ հետաքրքրությունս:
Գիտեմ որ սխալ եմ արել, բայց ախր դրսում էնքան սիրուն աղջիկներ կան, ազատ ու հասանելի, որ ես էլ ընգա թակարդը ու սկսեցի սիրուհի պահել: Մի քանի ամիսա տևել մեր կապը, ես ինձ շատ մեղավոր էի զգում ու վերջ տվեցի էտ գաղտնի հանդիպումներին, լավա կինս էտ ընթացքում ոչինչ չէր իմացել ու մտածում էի էտ խայտառակությունը կմոռանամ կանցնի:

Էն էլ նենց բան եղավ, որ հիմա ավելի վատ վիճակում եմ հայտնվել: Էն օրը փոքր ախպերս ասեց, որ ընկերուհի ունի ու ուզումա առաջինը իմ հետ ծանոթացի, մինչև որ կբերի տուն ծնողների հետ ծանոթացնելու: Ու պարզվեց նախկին սիրուհիսա հիմա էլ ախպորսա ճանկել: Ինձ տեսավ ու ականջիս նենց բան ասեց որ ուղղակի անշարժացա:

Ասեց, որ մեր հանդիպումներից գաղտնի արած նկարներ ու վիդեոներ ունի ու եթե ախպորս ասեմ իրա ով լինելը էտ ամենը կուղարկի կնոջս: Հիմա չգիտեմ ինչ անեմ, չեմ կարա թողեմ որ ախպերս կյանքը խորտակի էտ անբարոյականի հետ, բայց որ ասեմ էլ ովա իմ ընտանիքը կքանդվի, գիտեմ կիս երբեք չի ների դավաճանությունս: