«Իմ գրկում Ալենն է»․ Հերոս Ալենի մայրիկի անչափ հուզիչ գրառումը երկու Ալենների հանդիպման մասին…

Ալեն Մարգարյանը մեկն է այն հերոսներից, ովքեր անձնազոհ կերպով պաշտպանեցին հայրենի հողը 2020 թվականին Ադրբեջաի կողմից սանձազերծված մարտերում։

Ալենը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն պարգևին, նրա մասին, նրա կյանքի ու գործունեության մասին առ այսօր գրվում ու խոսվում է։

Ալենից ճառագող անմար լույսն ասես ուղեկցում է ամենքին, ովքեր ցանկանում են ճանաչել նրան։

Ահա այս ընտանիքն էլ իր որդուն տվել է Ալեն անունն՝ ի պատիվ Ալեն Մարգարյանի։ Հերոս Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը հրապարակել է մի քանի լուսանկար փոքրիկ Ալենի հետ՝ գրելով․

«Իմ գրկում Ալենն է

Այն փոքրիկ հրաշքը, ով ծնվել ու անվանակոչվել է ի պատիվ որդուս՝ Արցախի հերոս ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ!!! Հուզմունքս անչափելի է… Փոքրիկ Ալենն ու իր ընտանիքը ինձ հյուր էր եկել հեռավոր Կանադայի Տորոնտո քաղաքից, իր հետ բերելով սեր ու ջերմություն։ Իսկական ԱԼԵՆՅԱՆ արժեհամակարգի կրող մարդիկ՝ կիրթ, խելացի, համեստ, հայրենասեր… թող ԱԼԵՆԻ լույսը Ձեզ փարոս դառնա ու լուսավորի ողջ կյանքի ուղին»։